Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Գյումրեցի ընտանիքն ապրում է «իսկական դժոխքում» (տեսանյութ)

Գյումրեցի ընտանիքն ապրում է «իսկական դժոխքում» (տեսանյութ)
19.11.2013 | 11:55

Անահիտ Սահրադյանն իր երկրորդ կարգի հաշմանդամ աղջկա և երեք տարեկան թոռնիկի հետ ապրում է մի փոքրիկ, խարխուլ ու խոնավ տնակում: Նրանց տնակը երկրաշարժից անմիջապես հետո տեղադրվել է Գյումրի գետակի հարևանությամբ գտնվող մի ճահճոտ տեղանքում: Այդ պատճառով տնակի հատակն ամբողջովին փտել է, և այդտեղից առնետներ են անարգել ելք ու մուտք անում: Նրանց ընտանիքը երկրաշարժի ժամանակ թեև կորցրել է երկսենյականոց բնակարանը, սակայն մինչև օրս փոխհատուցում չի ստացել:

Նրանց բնակարան պետք է հատկացնեին այն 420 բնակարաններից, որոնք ՀՀ բարձրագույն իշխանությունները անօթևան գյումրեցիներին խոստացել էին շահագործման հանձնել ընթացիկ տարում, սակայն ոչ միայն խոստացված բնակարանները չկառուցվեցին, այլև բնակարանաշինության մեկնարկը չտրվեց: Անահիտն իր թոռնիկի հետ շատերի նման պարբերաբար այցելում է շինհրապարակ՝ իր աչքերով տեսնելու, թե վերջապես երբ են կառուցվելու իրենց բնակարանները, սակայն մշտապես տխուր ու հիասթափված է վերադառնում:
Մանրամասները` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում:

Տեսանյութ

«Ապրում ենք իսկական դժոխքում». գյումրեցի անօթևան կին (տեսանյութը՝ shirakcentre-ի)
Դիտվել է՝ 1833

Մեկնաբանություններ